Ամստերդամի թանգարանում է պահվում Վան Գոգի գործերի խոշորագույն հավաքածուն

Reuters-ի փոխանցմամբ՝ Վինսենտ Վան Գոգի թանգարանը (Ամստերդամ) չի հաստատել վերջերս հայտնաբերված էսքիզների` Վան Գոգի վրձնին պատկանելու տեսակետը:

Նախնական տվյալերի համաձայն Փարիզում Վան Գոգի անհայտ նկարներով գիրք է ներկայացվել:

Նկարները հայտնաբերել էր կանադացի փորձագետ Բոգոմիլ Վելշ Օվչարովան:   Թանգարանում հայտարարել են, որ չի կարող նույնիսկ խոսք լինել այդ նկարների` Վան Գոգի վրձնին պատկանելու մասին, դրանք պարզապես նմանակումներ են:

Ինչպես ասել են հաստատությունում` իրենց փորձագետներն ուսումնասիրել են խնդրո առարկա 65 նկարներից 56-ի բարձրորակ լուսանկարները և տվել իրենց եզրակացությունը:

Նշենք, որ Ամստերդամի թանգարանում է պահվում Վան Գոգի գործերի խոշորագույն հավաքածուն:

 

Աղբյուրը՝ hraparak.am

Տարածել`
Share

You may also like...