ԱՄՆ-ում գողացել են Էնդի Ուորհոլի՝ 350.000 դոլար ընդհանուր արժողությամբ 9 կտավ

Լոս Անջելեսում գողացել են ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի 9 կտավ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 350.000 դոլար է, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Համաձայն ոստիկանության տվյալների՝ հանցագործներն օրիգինալ նկարները փոխարինել են կեղծ նկարներով։ Թե հատկապես երբ է տեղի ունեցել փոխանակումը, հայտնի չէ, մասնագետներին հաջողվել է պարզել միայն, որ հանցագործությունը կատարվել է վերջին 3 տարվա ընթացքում։

Գողությունը պարզվել է այն բանից հետո, երբ 2 կտավներ ուղարկվել են արվեստանոց՝ շրջանակները փոխելու համար։ Արվեստանոցի սեփականատերը պարզել է, որ իրեն կեղծ նկարներ են բերել, որոնց վրա չի եղել հեղինակի ստորագրությունը։

Գողացված կտավներից 6-ը եղել են «20-րդ դարի 10 հայտնի հրեաները» շարքից, որոնք ստեղծվել են 1980-ականներին։ Մյուս գողացված կտավները եղել են «Անհետացող տեսակներ» շարքից։

Առնվազն մեկ կտավ, հնարավոր է, վաճառվել է 2011թ. հոկտեմբերին Bonhams աճուրդի տան միջոցով։ Ոստիկանության աշխատակիցները հույս ունեն, որ կկարողանան գտնել հանցագործների հետքը՝ որոնելով կտավը վաճառողին։

Տարածել`
Share

You may also like...