ԱՄՆ-ում ամենածիծաղելի ֆիլմ է ճանաչվել Վուդի Ալենի կատակերգությունը

ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիան կազմել է ամենածիծաղելի սցենարով 101 ամերիկյան ֆիլմերի ցուցակը։
Առաջին տեղում է Վուդի Ալենի 1977-ին նկարահանված «Էնի Հոլ» ֆիլմը, գրում է rosbalt.ru-ն` The Hollywood Reporter-ին հղումով:
Երկրորդ տեղում է 1959-ին թողարկված «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմը, 3-րդում` «Արջամկան օրը» ֆիլմը (1993)։ Այնուհետև հաջորդում են «Աէրոպլան» և «Տութսի» կատակերգությունները:
Ցուցակում ընդգկվել են նաև հետևյալ կատակերգությունները` «Երիտասարդ Ֆրանկենշտեյնը», «Բժիշկ Ստրեյնջլավը, կամ ինչպես սովորեցի չանհանգստանալ և սիրեցի միջուկային ռումբը», «Մոնթի Փայթոն և Սուրբ Գրաալ», «Մեծ Լեբովսկի», «Երբ Հարին հանդիպեց Սալիին»։
- Previous L’Independent. Ֆրանսիահայ ռեժիսորը դիմում է հայկական արմատներին
- Next Electric Yerevan-ի ֆոտոցուցահանդեսը. Բաղրամյան պողոտայի դեմքերը՝ մի դահլիճում