ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն ավելի քան 20 տարի հետևել են Գաբրիել Գարսիա Մարկեսին

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի քան երկու տասնամյակ լրտեսել է աշխարհահռչակ կոլումբացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին գրում է Washington Post թերթը, որին էլ ՀԴԲ-ն տրամադրել է 2014 թվականին մահացած գրողի վերաբերյալ իր թղթապանակի մի հատվածը։

Ավելի վաղ նման փաստաթղթերի գոյության մասին չէր հրապարակվում։

Washington Post-ի տվյալներով՝ իրենք ունենք ընդհանուր առմամբ 137 գաղտնազերծված էջ:
Մնացած 133 էջերը դեռ մնում են «գաղտնի» նշագրումով։

Հրապարակված փաստաթղթից, սակայն, չի երևում այն դրդապատճառը, որով առաջնորդվել է Բյուրոն՝ Մարկեսին հետևելու համար:

Մարկեսին սկսել են հետևել, երբ նա դեռ 33 տարեկան էր:1961 թվականին նա կնոջ և որդու հետ մեկնել է Նյու Յորք՝ որպես Կուբայի Prensa Latina թերթի թղթակից:

Հայտնի գրողին հետևելու գործընթացը տևել է 24 տարի։

Տարածել`
Share

You may also like...