Ամերիկյան քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ տեղի կունենա

Ամերիկյան Նյու Յորք նահանգի Տրոյա քաղաքում հոկտեմբերի 11-ին համերգ տեղի կունենա՝ նվիրված Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ըստ timesunion.com-ի, համերգին կմասնակցեն հայկական, հրեական, հունական, իտալական եւ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչներ:

Համերգի առաջին մասում ելույթ կունենան ազգային տարբեր համույթներ, այդ թվում՝ հայկական: Երկրորդ հատվածում Նյու Յորքի Կաթոլիկ երգչախումբը հայկական երգեր կկատարի:

Տարածել`
Share

You may also like...