Ամերիկացի գրող Ռիչարդ Բախը կհրատարակի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի 4-րդ մասը

Ամերիկացի գրող, փիլիսոփա Ռիչարդ Բախը պատրաստվում է իր ընթերցողին հանձնել 1970-ին հեղինակած «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի  4-րդ գլուխը:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը,  Բախը որոշել է նաև գրել 1977-ին հրատարակված «Պատրանքներ» հուշագրի երկրորդ մասը: Այդպիսի ցանկություն գրողը հայտնել է 2012-ին ավիավթարի արդյունքում հրաշքով ողջ մնալուց հետո: Բախի խոսքով՝ ավտովթարից հետո նա տեսիլքներ է ունեցել, որում հայտնվել են «հոգևոր ուղեկցորդները», այդ թվում՝ իր գրքի կերպարը՝ Լիվինգստոն ճայը:

«Ջոնաթան Լիվինգստոն ճայի» նոր հրատարակությունը կհայտնվի Amazon.com-ում փետրվարի 14-ին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ամերիկացի գրող Ռիչարդ Բախը կհրատարակի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» գրքի 4-րդ մասը”

Leave a Reply

Your email address will not be published.