Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Պողոսյանը կներկայացնի իր նոր ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը

Ամերիկահայ հայտնի դերասան, գրող և ռեժիսոր Էրիկ Պողոսյանը մտադիր է մեծ ելույթ ունենալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ և այդ շրջանակում ներկայացնել իր նոր՝ ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը, այս մասին տեղեկացնում է Armenianweekly պարբերականը։

Ինչպես տեղեկացնում է  ‹‹Արմենպրես››-ը, դասախոսությունը տեղի կունենա Ուոթերթաունի Սբ Հակոբ եկեղեցում։ Էրիկ Պողոսյանը գիրքը հրատարակել է այս տարվա ապրիլի 19-ին: Այն պատմում է ‹‹Նեմեսիս›› գաղտնի գործողության մասին, որի միջոցով հայ վրիժառուները կարողացան իրենց վրեժը լուծել Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ծրագրողներից և իրագործողներից:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ամերիկահայ ռեժիսոր Էրիկ Պողոսյանը կներկայացնի իր նոր ‹‹Նեմեսիս գործողություն›› գիրքը”

Leave a Reply

Your email address will not be published.