«Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը». մատենագիտական գրքերի շնորհանդես-համերգ՝ նվիրված հայոց մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին

Հունիսի 3-ին, ժամը  19.00 -ին, Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Սամվել Հարոյանի «Ամենայն հայոց երգի վեհափառը» և «Ամենայն հայոց բանաստեղծը» մատենագիտական գրքերի շնորհանդեսհամերգ՝ նվիրված հայոց մեծերի՝ Կոմիտասի ու Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյաններին:

Միջոցառմանը կմասնակցեն Պետական ակադեմիական երգչախումբ (ղեկավար՝ Հովհաննես Չեքիջյան), «Հայ մյուզիք բենդ» վոկալ անսամբլ (ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Բերդ» պարային անսամբլ (ղեկավար՝ Կարեն Գևորգյան):

Միջոցառումն իրենց ներկայությամբ կպատվեն Հրավիրված են նաև  Ռաիսա Մկրտչյանը, Վահան Արծրունին, Գևորգ Դաբաղյանը, Համլետ Գևորգյանը, Արսեն Ղազարյանը, 10-ամյա հրաշամանուկ-երգիչ Նարեկ Թովմասյանը, Արցախից՝ Հակոբ Բաբայանը և այլք:

Ժողովածուների  ստեղծմանը մասնակցել են լեզվաբան,  լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը/խմբագիր/,  թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը,  կոմիտասագետ Մարինե Մուշեղյանը և այլք:

Միջոցառմանը ներկա գտնվելու հրավերներ են ուղարկվել ՀՀ ղեկավարությանը,  մշակույթի ոլորտի պաշտոնատար անձանց, հոգևորական դասի բարձրաստիճան ներկայացուցիչներին, քաղաքական, հասարակական և մշակութային ականավոր գործիչներին և այլ նշանավոր դեմքեր:

 

Աղբյուրը՝ menq.org

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed