Ամենահայտնի ֆիլմերի հորիզոնականները. Ներկայացնում է Forbes-ը

Images with Forbes

Forbes-ը հրապարակել է Ամանորին նվիրված 25 ամենահայտնի ֆիլմերի ցուցակը: Այս մասին գրում է  tert.am-ը: Աղբյուրի տեղեկություններով  ցուցակի առաջին սանդղակներում հայտնվել են  կինովարձույթում ամեաշատ գումարներ հավաքած ֆիլմերը:

Ցուցակը գլխավորում է  Մաքոլ Կալկինի մասնակցությամբ «Տանը մենակ» ֆիլմը: Ֆիլմը նկարահանվել է 1990 թ-ին, որը ամերիկյան վարձույթում այն հավաքել է 285,76 մլն դոլար, իսկ համաշխարհային վարձույթում՝ 476,68 մլն:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է «Գրինչ՝ Ամանորը առևանգողը» ֆիլմը Ջիմ Քերիի մասնակցությամբ: Ֆիլմը կարողացել է ԱՄՆ-ում հավաքել 260 մլն դոլար:  Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բևեռային էքսպրես» ֆիլմը, որը մեծ էկրաններ է բարձրացել 2004թ-ին: Համաշխարհային վարձույթում այն հավաքել է 306.85 մլն դոլար, որին հաջորդում են  «Տանը մենակ 2. Նյու-Յորքում կորածը»  և «Էլֆ» ֆիլմերը:

Տասնյակը եզրափակում են «Սանտա Կլաուս», «Սանտա Կլաուս-2» , «Չորս Ամանոր» և «Սանտա Կլաուս-3» ֆիլմերը:

Տարածել`
Share

You may also like...