Ամադեո Մոդիլյանիի կտավը վաճառվել է 170.4 մլն դոլարով

Իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի «Մերկ պառկած կինը» կտավը Նյու Յորքի Christee’s աճուրդի տանը վաճառվել է 170.4 մլն դոլարով։ 1918թ. նկարած կտավը, որում պատկերված է կարմիր ծածկոցի  վրա պառկած կին, դարձել է աճուրդներում երբեւէ վաճառված ամենաթանկ արվեստի գործերից մեկը։

Ավելի պատկառելի գումար ստացել է միայն Պաբլո Պիկասոյի «Ալժիրցի կանայք» (Տարբերակ Օ) նկարը, որը ստեղծվել էր 1955թ.։ Կտավն այս տարվա մայիսին վաճառվել էր 179.4 մլն դոլարով։

Մոդելյանիի կտավից բացի, թանկ գնով վաճառվել է ամերիկացի նկարիչ Ռոյ Լիխտենշտեյնի «Բուժքույրը» նկարը, որը գնել են 95.4 մլն դոլարով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ամադեո Մոդիլյանիի կտավը վաճառվել է 170.4 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.