Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու կտավը. РИА Новости

РИА Новости-ի փոխանցմամբ Լոնդոնում կայացած Christie’s-ի աճուրդում Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի տակ» կտավը վաճառվել է 194.500 ֆունտ սթերլինգով, գրում է աղբյուրը՝  հղում անելով աճուրդի տան կազմակերպիչներին:

նշենք նաև, որ նկարչի 2 այլ աշխատանքներ վաճառվել են 158.500 և 110.500 ֆունտ սթերլինգով:
«Christie’s-ի ռուսական գեղանկարչության վաճառքի առաջին շրջանի արդյունքների հիման վրա ձեռք է բերվել 1.9 մլն ֆունտ սթերլինգ: Գլխավոր նմուշը դարձել է Հովհաննես Այվազովսկու կտավը, որը վաճառվել է 195.000 ֆունտով»,- նշել է ներկայացուցիչը:

Տարածել`
Share

You may also like...