Աճուրդի է հանվել Ուիթնի Հյուսթոնի հարսանեկան զգեսստը

Հանրահայտ երգչուհի Ուիթինի Հյուսթոնին թվով  մոտ հարյուր  անձնական իր կդրվի  աճուրդի: Աճուրդը տեղի կունենա հունիսի 24-25  Կալիֆորնիա նահանգում՝ Լոս Անջելեսի Բևեռլի Հիլզ առևտրի կենտրոնում,-գրում է Reuters.

Աճուրդի շրջանակում կցուցադրվի  Հյուսթոնի հարսանեկան զգեստը, որը երգչուհին կրել է Բոբբի Բրաունի հետ ամուսնության ժամանակ՝  1992 թ.:

«Ժամանակն է, որոշ բաներ, որոնք պատկանում են Ու. Հյուսթոնին հանձնվեն  նրա երկրպագուներին», – ասել է երգչուհու նախկին մենեջեր Փաթ Հյուսթոնը:

Ըստ մոտավոր հաշվարկների  իրերի աճուրդի եկամուտի  կես միլիոն դոլարը կտրամադրվի բարեգործությանը:

Հիշեցնենք, որ  49-ամյա երգչուհին մահացել է 2012թ.  փետրվարի 11-ին՝ Լոս Անջելեսում: Նրան գտել են  հյուրանոցի լոգարանում՝ խեղդված:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ մահվան պատճառը եղել է սրտի անբավարարությունը, որը ստացել է կոկայինի օգտագործման հետևանքով:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed