…Աղքատության այն տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում. Ազնավուր

Որքան մոռացված դեպքեր եմ վերհիշում, երբ թափառում եմ հուշերիս լաբիրինթում։
Լինել այն ինչ կաս, ավելի հեշտ է, քան՝ ձեւանալ մեկ ուրիշը։
Յուրաքանչյուրը ստանում է սեփական փորձը, որն իր համար դառնում է կյանքի լավագույն դպրոց։
Իհարկե, ես գիտեմ իմ արժեքը, սակայն ես գիտեմ նաև իմ թերությունները։ Ես երբեք չեմ մտածել, որ ունեմ բացառիկ մտավոր ընդունակություններ։ Այսպես ասեմ՝ ես ունեմ այն ամենն, ինչ ինձ պետք է։ Առանց կատակի։ Ես սիրում եմ նոր բաներ սովորել, նոր ծանոթություններ հաստատել, նոր կրոններ ուսումնասիրել, սակայն ամենից շատ ես սիրում եմ ինքս ինձ զարմացնել:
Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, լսում, զգում, տեսնում։
Տարօրինակ է, բայց աղքատության այն տարիներն ամենաուրախն էին իմ կյանքում։ Իսկ գուցե տարօրինակ չէ․․․մենք երջանիկ էինք՝ չունենալով ոչինչ, սակայն մենք ունեինք ինքներս մեզ, ծիծաղ եւ փոխադարձ սեր։
Աղբյուրը ` menq.org
- Previous «Ջան գյուլում»-ն այս տարի կնշվի մայիսի 25-ին
- Next Արշակ Ֆեթվաճյանը և Առաջին հանրապետության թղթադրամները