Աղձքում հայտնաբերվել են մասունքներով քարե դամբարաններ

Արագած Ախոյանն իր ֆեյբուքյան էջում գրում է՝

Աղձքում՝ Արշակունիների արքայատոհմի գերեզմանատեղիում, պեղումների ընթացքում հայտնաբերվել են մասունքներով քարե դամբարաններ։
Հիշեցնենք, որ դամբարանի պեղումների հետ կապված հարցը դեռ 2014թ. սեպտեմբերին բարձրացվել էր Աժ պատգամավոր Արագած Ախոյանի կողմից կառավարության նիստի հարցուպատասխանի ժամանակ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ընդունվել էր որոշում՝ տրամադրել գումար պեղումներն իրականացնելու համար: Ծրագիրը նախատեսվում էր իրականացվել երկու փուլով: Ծրագրի առաջին փուլը, որն արդեն ընթացքի մեջ է, տևելու է երեք տարի, որի ընթացքում իրականացվելու են անհրաժեշտ պեղման աշխատանքները: Երկրոդ փուլում իրականացվելու են արդեն բարեկարգման աշխատանքներ դամբարանի տարածքում, որից հետո այն կվերածվի թանգարանի:
Արագածոտնի Աղձք բնակավայրի արքայական դամբարանը տարածաշրջանում միակ պահպանված պատմամշակութային կոթողն է, որտեղ հանգչում են արքայական տոհմի աճյունները: Դամբարանի պեղումները ինքնաճանաչողության տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն հայ ժողովրդի համար:

Տարածել`
Share

You may also like...