Աղձքի դամբարանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2017-ին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պատասխանելով Աղձքի դամբարանի վերանորոգման, վերականգնման, թանգարայնացման աշխատանքների ծրագիրի վերաբերյալ հնչեցրած հարցին, ասաց, որ շրագիրը կավարտվի  2017 թվականի աշնանը: Հիշեցնենք, որ աշխատանքները սկսվել են  2014 թվականին, որի համար պետության կողմից տրամադրվել է 15 միլիոն դրամ, 2015-ին և 2016-ին՝ 17 միլիոն: Ծրագիրն ավարտին հասցնելու համար 2017-ին  կտրամադրվի ևս   17 միլիոն դրամ:

Նախարարի խոսքով խոսքը  4-րդ դարի Արշակունիների դամբարանի մասին է, որի համար պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, համապատասխան ուսումնասիրություններ կատարել:

Նույն խնդրին անդրադարձավ նաև պատգամավոր Արագած Ախոյանը: Պատգամավորը նշեց, որ   դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ՝  մասունքներով: Վերջինս առաջարկեց երրորդ սնդուկի բացման արարողությանը ներկա լինեն նաև պետական այրեր ու միասին հանդիսավոր բացել այն, մտածել հետագա անելիքների մասին:

Նյութի աղբյուրը՝  menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed