Ակսել Բակունց՝ Սպիտակ ձին. Երեկոյան ընթերցումներ

Երեկոյան, երբ ժամհարը քաշում է եկեղեցու զանգերը,Շարմաղ բիբին բացում է խրճիթի ծանր դուռը:Իրիկնապահի զանգերն ավետում են անանձնականանդորր: Նա կանգնում է դռան շեմքին, կարծես թետեսնելով զանգերի տխուր ղողանջները, և հավատում, որդրանց հետ երկնային մի օրհնություն է ներս մտնում՝քսվելով հին տան սևացած քարերին: Մի երեկո, երբզանգերը դարձյալ ղողանջում են, հանկարծ մի ահարկուձայն է որոտում, և տանեցիներին թվում է, որ գզիրի խռպոտ ձայնը բոթ է գուժում:Նա հայտնում է, որ թագավորի հրամանով հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիովքաղաք գնա: Երեխաների հարցին, թե ինչու է թագավորը այդքան ձի հավաքում,հայրը՝ Սիմոնը, պատասխանում է, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն ենկոտորում: Ժողովուրդ, տու´ր… Թագավորի հրաման ա»: Սիմոնին մտահոգում է այնհարցը, արդյոք Ցոլակը՝ նրանց ձին, կհամապատասխանի պահանջներին և արդյոքնրան կտանեն: Հակառակի պես Ցոլակը շատ լավ ձի է, առողջ է ու փարթամ: Ասումեն, թե մի հին և ազնիվ ցեղի շառավիղն է: Սիմոնը գնել էր երկու տարի առաջ՝փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն: Ձին ունիկապտավուն մորթ, որի վրա, ինչպես աստղերը, ցրված են սպիտակ նշաններ:Մտածում է՝ արդյոք բոյը կարճ չի, ռուսի ղազախը կարող է նստել նրա վրա: ԱյսպեսՍիմոնը հուսադրում է իրեն, թե ձիուն չեն տանի: Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին,կինը, դուստրը՝ Շողերը հրաժեշտ են տալիս Ցոլակին. բոլորը արտասվում են, տխուրեն: Հեկեկալով գալիս է նաև փոքրիկ Երեմը, կանչում հորը, որն արդեն հեռացել էՍաքու տղայի հետ, որպեսզի միանա ուրիշ ձիավորների: Ձիավորների թվում ենդարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Աքելը, Գիլանց Մուքին և այլոք: Խոսումեն պատերազմի և նրա արհավիրքների մասին, նրանց հարազատների, որոնքնամակներ են գրել. մեկը հիվանդանոցից, ոտքն է վիրավոր, մյուսը մի ամիս է ծմակիմեջ է, գիշերցերեկ թոփերը տրաքում են: Իվանն ասում է, որ շարքով գնան, տեսնի՝ով է ետ մնացել: «Աբրահամի ձին չկա՝ էն ա բազարում, Իսախանենց ձին՝ ոտը գելըցրիվ ա տվել, մեկ էլ Կոստանդ աղայի սպիտակ ձին»: Իջնում են հանգստանալու:Հացը թրջում են պաղ ջրի մեջ, ուտում: Սիմոնը լուռ է: Հեռվից գալիս է Կոստանդաղան սպիտակ ձիով: Բոլորը հիանում են հրաշալի ձիով, թվում է, թե ոտները չենդիպչում գետնին, պայտերը զրնգում են օդի մեջ: Ձիավորը միաձույլ է ձիու հետ ևթվում է, թե արևմուտքի գորշ ամպերի պատվանդանից պոկվել է մարմարիոնե միհեծյալ և արշավում է որպես չքնաղ տեսիլք: Կոստանդ աղան բացատրում է, որ չիկարողանում ձիու գլուխը պահել, ձեռքերը կոտորում է: Տղաներից մեկն առաջարկումէ պահել, և Կոստանդը ուզում ինչոր բան ասել, բայց սպիտակ ձին հասկանում է դաև խոսքը կիսատ է մնում: Գյուղացիները տեսնում են սպիտակ ձիու ամեհի ոստյունը:Հրեղեն ձի են անվանում նրան: Ապա շարունակում են իրենց ճանապարհը: Հասնումեն քաղաք: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկա: Կան հազար գույնի ձիեր՝ որձ, էգ,ծանրած և ծեր, քուռակներով և դեռ անծին, թամբած ու մերկ: Հրապարակի միանկյունում տախտակներից շինած փոքրիկ բարձրության վրա, սեղանի շուրջ նստելեն իշխանավորները, ապա, նրանցից հեռու, ոտքի վրա, ստորադաս պաշտոնյաները:Նրանք որոշում են ձիու և ձիատիրոջ բախտը հետևյալ կերպ. կարդում ենազգանունըտվյալ մարդը ձիու սանձը բռնած առաջ է գնում, ձիուն տնտղում են,ատամները նայում, թղթի վրա նշումներ անում: Մի վայրկյան խորհրդակցելուց հետոսեղանի մոտ նստած պրիստավը ձեռքով նշան է անում՝ եթե բազմության կողմը,ուրեմն ձին անպետք է, եթե ռուս զինվորների կողմը, ապա մոտենում են, ձիուն նորսանձ հագցնում, տանում, իսկ տիրոջը տալիս են հին սանձը և թղթի կտոր՝ վրաննշանակված ձիու գինը և նախկին տիրոջ  ազգանունը: Սիմոնը մի ծանոթ թուրքիցտեղեկանում է, որ միայն այն դեպքում են ձին անպետք համարում, եթե ոտքն էկոտրած կամ խորը վերք ունի: Սիմոնը Ցոլակին տանում է հեռու, իբր ջուր տալու ևգետակի մեջ չեչաքարով այնքան է քսում կենդանու մեջքին, որ մաշկը պլոկվում է,արյուն է գալիս, վերք բացվում: Ձին սկզբում չի կարողանում դուրս գալ ջրից, Սիմոնըհանում է, արյունը մաքրում, վերքը ծածկում տիղմի բարակ շերտով, ջրախոտերով,ապա շտապ համետում ձին ու գնում հրապարակ: Հերթը հասնում է իրենց գյուղիձիավորներին: Լսում են Կոստանդի ազգանունը և զարմանում, քանի որ նա իրենցհետ չէ: Բայց հեռվից տեսնում են, թե ինչպես է Կոստանդը՝ լղար մեջքը փոս ընկած,մոխրագույն մի ձիով մոտենում իշխանավորներին: Կարծես թե նույնիսկ չեն նայումնրա կողմը, ձեռքը վերևից նշան է տալիս, որ Կոստանդն ու ձին հեռանանհրապարակից: Ապա գնում է Սիմոնը: Նայում են վերքը: Սկզբում կարծում է, թեհաջողվեց, բայց Ցոլակին տանում են, միայն թե անասնաբույժը մատը թափ է տալիսՍիմոնի վրա: Հայհոյում է: Ցոլակի երկար պոչը կտրում են, և նա կարծես դառնում էղազախի ձի: Գնում են տուն: Ազատվում են միայն ութ ձի, որոնց վրա բարձում ենմնացած ձիերի համետները: Սրանք հազիվ են քայլում բեռան տակ: Ճանապարհիննորից են տեսնում Կոստանդ աղային սպիտակ ձիու վրա: Այն մի պահ ցոլում է մթնողարևի շողերում և չքանում դեպի նարնջագույն ամպերը: Կեսգիշերին տուն ենհասնում: Աղջիկը միամտորեն հարցնում է, թե ուր է Ցոլակը: Պառավը լալիս է: Հետոշատ երեկոներ են անցնում, և զանգեր զարկում, բայց Շարմաղ բիբին այլևս դուռը չիբացում և զանգերի ղողանջը որպես անանձնական օրհնություն ներս չի մտնումնրանց սև խրճիթը…      

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed