Ակնոցդ կպատմի քո մասին. Ֆեդերիկո Մաուրո

Ասա ինձ, թե ինչպիսի ակնոց ունես, կասեմ, թե ով ես դու: Այսպիսի կարգախոսը լիովին կիրառելի կլիներ իտալացի դիզայներ Ֆեդերիկո Մաուրոյի համար (Federico Mauro)՝  իր իսկ կողմից ստեղծված  «Famous Eyeglasses» («Հայտնի ակնոցներ») պաստառների շարքը ներկայացնելիս:

Սպիտակ ֆոնի վրա ներկայացված են հայտնի մարդկանց ակնոցներ, որոնց տերերին կարելի է գուշակել առաջին իսկ հայացքից:

Ակնոցները հանրահայտ մարդկանց համար ծառայում են որպես կարևորագույն աքսեսուար: Ճիշտ ընտրելով ակնոցի շրջանակն ու ձևը՝ կարելի է ընդգծել ցանկացածի ինքնատիպությունն ու անկրկնելի ոճը:

Հանրային մարդկանցից շատերն են կրում ակնոցներ: Դրանք կարող են լինել ինչպես արևային, այնպես էլ օպտիկական, առանց որոնց մենք չենք կարող պատկերացնել այդ վերջիններիս կերպարները: Նրանցից շատերը՝ Էլթոն Ջոն, Էլվիս Պրեսլի, Սոֆի Լորեն, Ջոն Լեննոն, Վուդի Ալեն և մի շարք այլոք, տասնամյակներ շարունակ այդպես էլ չփոխեցին ակոցի իրեն նախընտրած ձևը:

Իտալացի դիզայների պաստառներ շարքում իրենց տեղն են գտել  նաև Հարրի Փոթթերի հանրահայտ ակնոցը և, իհարկե, Շերլո Հոլմսի խոշորացույցը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ակնոցդ կպատմի քո մասին. Ֆեդերիկո Մաուրո”

Leave a Reply

Your email address will not be published.