Ախալքալաքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին ճանաչվել է որպես մշակութային ժառանգություն

Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության հարցերով Վրաստանի ազգային գործակալությունը Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղում գտնվող Սուրբ Ստեփանոս եկեղեցուն շնորհել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ: Այս մասին  հայտնում է jnews-ը:

Կարգավիճակը տրվել է Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անթիձեի հրամանով 2017 թ.-ի հունիսի 30-ին:

Սբ. Ստեփան Եկեղեցին գտնվում է գյուղի հյուսիս-արևելյան մասում: Կառուցվել է տասնիններորդ դարի վերջին, տուֆից: Մուտքը` արևելքից է:

 

Նյութը` armedia.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed