Ախալցխայում հայոց լեզվին նվիրված միջոցառում է անցկացվել

Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում այսօր նշվել է հայոց լեզվի օրը: Այս մասին հայտնում է akhaltskha.netկայքը։ Ըստ աղբյուրի՝ մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին, սակայն այս անգամ նշվել է մարտի 2-ին:

Միջոցառումը սկսվել է Ախալցխայի հոգևոր տեսուչ Տեր Հակոբ աբեղայի տերունական աղոթքով: Միջոցառման ընթացքում կենտրոնի տարբեր տարիքային խմբակների սաները, նաև՝ ռուսական դպրոցների աշակերտները բանաստեղծություններ են արտասանել, ներկաներին ներկայացրել են դրվագներ հայոց պատմությունից՝ հայկական տառերի ստեղծման ժամանակաշրջանի մասին, երգել են մայրենի լեզվին նվիրված երգեր և ժողովրդական պարեր պարել:

Տարածել`
Share

You may also like...