Ալ Պաչինոն գիրացել է նոր դերի համա՞ր

Հոլիվուդյան աստղ Ալ Պաչինոն, ով միշտ աչքի է ընկել բարեկազմությամբ, վերջերս գիրացել է ու գրեթե անճանաչելի դարձել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այդ են վկայում անցած հանգստյան օրերին Հոլիվուդում պապարացիների ֆիքսած կադրերը: Ակնհայտ է, որ 76-ամյա դերասանը մի քանի հավելյալ կիլոգրամ է հավաքել:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ հայտնի չէ, թե արդյոք Ալ Պաչինոն նոր դերի համա՞ր է գիրացել, թե՞ ոչ:
- Previous Լուի դե Ֆյունեսի թանգարանը կփակվի 2017-ի գարնանը
- Next Երեկոյան ընթերցումներ՝ Էդմոն Ռոստան.Սիրանո դը Բերժերակ