Ալեքսանդր Խաչատրյանը հանդես կգա նոր կերպարով

«Ճակատագրի պատասխանը»  հեռուստատեսային  նոր ֆիլմում հանդես կգա սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանը: Հեռուսատնովելը կցուցադրվի Առաջին ալիքով:

Այն պատմում է Եվրոպայում մեծ հաջողությունների հասած հայ երիտասարդ գիտնական Լևոնի մասին, ով իրեն հաջողակ մարդ է համարում և չի պատկերացնում իր կյանքը Հայաստանում:

Ֆիլմում նկարահանվել են նաև Արտաշես Ղազանչյանը, Անի Պետրոսյանը, Վիվյեն Բաստաջյանը, Արմեն Մարգարյանը և այլոք:

Ալեքսանդր Խաչատրյանը ծնվել է 1947թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: Դերասանուհի Ալիս Կապլանջյանի ամուսինն է: 1968-71թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում: 1971-91թթ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելոռուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների մի շարք ֆիլմերում: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: Որպես դերասան հանդես է եկել «Ժայռ» (1973թ.), «Լքված հեքիաթների կիրճը» (1974թ.), «Կարծր ապար» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Մխիթար Սպարապետ», «Հատակում» (1987թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հեղկոմի նախագահ» (1977թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Տերը» (1983թ.), «Նահապետ» (1977թ.), «Դեղատուն խաչմերուկում» (1987թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.) և այլն: 2007թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) և այլ հեռուստասերիալներում: 2012թ. նկարահանվել է «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed