Ալեն Բերբերյանը New Yorker ամսագրի մասին. Ես ուզում էի պատկերել երջանիկ փարիզցիներին

Դժվար է հասկանալ ու ընդունել այն, ինչ տեղի ունեցավ Փարիզում: Այս մասին հայտարարել է ֆրանսահայ նկարիչ Ալեն Բերբերյանը, որի «Փարիզ, նոյեմբեր 2015» նկարը հայտնվելու է New Yorker ամսագրի հաջորդ համարի շապիկին:

Ֆրանսիական LCI նորությունների ալիքին տված հարցազրույցում Բերբերյանը նշել է. «Ես պատկերել եմ նկար, որտեղ մարդիկ երջանիկ են: Ես ուզում էին ազատվել լարվածությունից: Ես տեսա «Կոզա Նոստրա» ռեստորանի հարձակման կադրերը, ես տեսա տեսախցիկների նկարածը, թե ինչպես են մարդիկ պառկում գետնին:

Դժվար է այդ ամենը հասկանալ ու ընդունել: Հիմա կյանքը բաժանվել է «առաջ» եւ «հետո»-ի, բայց ես ուզում եմ ցույց տալ կյանքը, որը շարունակվում է: Մարդիկ շարունակում են ապրել, երեկոներ անցկացնել. Ծաղկեփնջերով հիշելով զոհվածներին»:

Տարածել`
Share

You may also like...