Ալբերտ Էյնշտեյնի ջութակը հայտնվել է Նյու Յորքի աճուրդում

 

Ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից  Ալբերտ Էյնշտեյնին (1879-1955 թթ.) ջութակը   Bonhams-ի Նյու Յորքի աճուրդում դրվել է վաճառքի: Այս մասին հայտնում է  Daily Express կայքը: Աղբյուրը նշում է, որ նախնական լոտը գնահատվում է 100-150  հազար դոլար:

Նշենք, որ ֆիզիկոսը սկսել է ջութակ նվագել 6 տարեկան հասակում: Սակայն միայն 13 տարեկանում, երբ Էյնշտեյնն իր համար բացահայտել է Մոցարտի ջութակի սոնատները, երաժշտությունը դարձել է նրա կյանքի մի մասը:

Ինչպես հիշատակում է նրա կինը` Էլզան, երաժշտությունն օգնում էր նրան, երբ նա խորհում էր իր տեսությունների մասին: Նշվում է նաև, որ Էյնշտեյնը հազվադեպ էր ճանապարհորդում առանց ջութակի:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed