Աթոռը՝ որպես դիզայներական երևակայության խթան

Պաբլո Ռեյնոսոն գիտի լավ կահույքի իսկական գինը: Իր առաջին աթոռն ապագա դիզայները ստեղծել է դեռ 6 տարեկան հասակում:

Տարիների հետ մեկտեղ կահույքի հանդեպ կիրքը տաղանդավոր փոքրիկի մոտ չմարեց, այլ ընդհակառակը՝ Պաբլոն, ճարտարապետության ոլորտում կրթություն ստանալով, կահույքի այդ մասից ստեղծեց մի օբյեկտ, որը կարելի է ներկայացնել ամենատարբեր դիզայներական մոտեցումներով:

Սխալ կլինի առանձնացնել Ռեյնոսոյի համար մի ոլորտ, որին նա տիրապետում է առավել, քան մնացածին: Նրան հավասարաչափ հարազատ են ինչպես քանդակագործությունն ու ճարտարապետությունը, այնպես էլ լուսանկարչությունն ու դիզայնը: Այս բոլոր ուղղություններն են հեղինակի համար աշխարհը ճանաչելու ուղիներ են, նրա բոլոր ստեղծագործությունները ասես իրեն շրջապատող աշխարհի հետ զրույց լինեն, որոնցում վերջինս փորձում է բացահայտել նրանց էությունը:

«Thoneteando» շարքը «Thonet» ավստրիական գործարանի  կողմից ստեղծված արտադրական դիզայնի լավագույն օրինակներից մեկի՝ «Տոնետ № 14» աթոռի շուրջ տարածված կարծիքների հետ խաղ է: Այստեղ կա գրեթե այն ամենը, ինչ խոսվել է այս աթոռի մասին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Աթոռը՝ որպես դիզայներական երևակայության խթան”

Leave a Reply

Your email address will not be published.