Ազնավուրը հուլիսի 14-ին Մարսելում կմասնակցի ազգային տոնին

Աշխարհահռչակ շանսոնյե 91-ամյա Շառլ Ազնավուրը հուլիսի 14-ին Մարսելում կմասնակցի Ֆարնսիայի ազգային տոնին՝ Բաստիլի գրավմանը, նվիրված միջոցառումներին:

Ինչպես գրում է «Nouvelles d’Arménie»-ն, նա այդ միջոցառումներին կմասնակցի ֆրանսիացի սենատոր և Մարսելի քաղաքապետ։ Ժան Կլոդ Գոդենի, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Վերջինս լինելու է Ժան Կլոդ Գոդենի պատվավոր հյուրը:

Ազնավուրը կկանգնի երկու քաղաքապետների մեջտեղում և կդիտի ռազմական շքերթը: Բացի այդ, շանսոնյեին մասնավոր երեկոյի ժամանակ կուղեկցի Մարսելի փոխքաղաքապետ Ռիշար Ֆինդիկյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի ազգային տոնը, որը հայտնի է նաև որպես Բաստիլի գրավման օր, նշշվում է հուլիսի 14-ին: Այն նշվում է 1880-ից: Այդ օրը Ելիսեյան դաշտերում ռազմական շքերթ է անցկացվում:

Տարածել`
Share

Tags

You may also like...