Ազնավուրը հերթական մրցանակն է ստցել «իր ստեղծած ոճի համար»

Շառլ Ազնավուրն արժանացել է հույն բանաստեղծ, թարգմանիչ  Նիկոս Գատսոսի անվան մրցանակին: Մրցանակը լեգենդար շանսոնյեին շնորհվել է որպես 800 ստեղծագործության հեղինակի:  Ըստ leparisien.fr կայքի՝  ժյուրին հայտնել է, որ Ազնավուրը ստանում է մրցանակ «իր ստեղծած ոճի համար»:

Մրցանակը տրվել է Փարիզում Հունաստանի դեսապանատանը, ներկա է եղել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Նշենք, որ Նիկոս Գատսոսի անվան մրցանակը հիմնադրվել է 2012 թվականին: Ամեն տարի այն շնորհվում է երգերի և բանաստեղծությունների հեղինակներին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed