Ազգային տարազների ցուցադրություն Բաղդադում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-ին Բաղդադի Հայ Տիկնանց Միության ջանքերով ՀՄԸՄ մարզասրահում կազմակերպվել էր հայկական ազգային տարազների ցուցադրություն։

Պատմական Հայաստանը խորհրդանշող հսկայական քարտեզի վրա ներկայացվել էին 20 խոշոր քաղաքների հայկական ճարտարապետական հուշարձանների մանրակերտները: Ազգային տարազները ներկայացնողները տվյալ շրջանին բնորոշ երաժշտության եւ քաղաքի պատմական ակնարկի ներքո քարտեզի վրա զբաղեցնում էին իրենց համապատասխան տեղերը։

Միջոցառմանը ներկա էին Իրաքի խորհրդարանի եւ կառավարական հաստատությունների ներկայացուցիչներ, քրիստոնեական հարանվանությունների ու տեղական իսլամական ցեղախմբերի առաջնորդներ։ Միջոցախումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցներով։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ազգային տարազների ցուցադրություն Բաղդադում”

Leave a Reply

Your email address will not be published.