Ազգային պատկերասրահում կգումարվի գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին

2016 թ. հոկտեմբերի 5-6-ին Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին:
Արվեստաբան, թանգարանագետ և մտավորական Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:

Գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն Ռ.Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կլինի Ռ.Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը (հեղինակ՝ Իրինա Դրամբյան):

Գիտաժողովի հանդիսավոր փակման առթիվ հոկտեմբերի 6-ին` ժամը 15.00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ կկայանա դասական երաժշտության համերգ:

Տարածել`
Share

You may also like...