Ազգային գրադարանում կգործի գրատպության թանգարան

Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, Թանագարանների օրվա կապակցությամբ, լրագրողների հետ զրույցում ներկայացրել է, որ Նախատեսվում է
ստեղծել գրատպության թանգարան: Թանգարանը ստեղծելու գաղափարը առաջ է եկել դեռևս 2012 թվականին, երբ նշվեց Հայ գրատպության 500-ամյակը, Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընտրվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս մասին գրում է panorama.am-ը:
Հանդիպմանը ներկա մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանն ասաց, որ Գրատպության թանգարանը հետաքրքիր, կարևոր դեր կունենա հայաստանի թանգարանային համայնապատկերում: «Լուրջ գիտական աշխատանքի արդյունք է»,- հավելեց նա:
Տ. Զարգարյանի ներկայացմամբ, թանգարանում կգործի վեց սրահ: Առաջին սրահում ներկայացված են առաջին տպագրությունները՝ առաջին գիրքը՝ «Ուրբաթագիրք», առաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացույց», առաջին Աստվածաշունչը՝ Ոսկանյան: Ներկայացված է գրատապությունը սփյուռքում, վաճառականության դերը հայ գրատապությունում, առաջին և երկրորդ հանրապետությունների թողարկված տպագրական նյութերը, եզակի քարտեզներ, որոնք, Ազգային գրադարանի տնօրենի խոսքով, ձեռք են բերվել աճուրդներում:
«Ներկայացված բոլոր նյութերն արժեքավոր են, սկսած 1512 թվականին մինչև մեր օրերին վերաբերող եզակի հրատարակություններ են: Ունենք հայատառ եզդիերեն գիրք, որը տպագրվել է Էջմիածնի տպարանում 1922 թվականին, որպեսզի եզդի երեխաները դպրոցներում իրենց մայրենին սովորեն, չվերծանված այբուբեն, հայատառ ասորերեն թերթեր և այլ արժեքավոր ցուցանմուշներ»,- ասաց Տիգրան Զարգարյանը:
Աղբյուը` menq.org