Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սեւ ցուցակում» ավելացնել Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է համալրել «սեւ ցուցակը»՝ այնտեղ ավելացնելով նաեւ գրող Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին։

Ինչպես գրում է Vesti.Az-ը, պատճառն այն է, որ գրողի կինը՝ Ելենա Բրոդսկայան եւ դուստրը՝ Կատերինա Դովլաթովան, այցելել են Լեռնային Ղարաբաղ։

Հանգուցյալ գրողի ընտանիքը Ստեփանակերտում  ներկա է գտնվել «Դովլաթովի 5 անկյունները» փաստագրական ֆիլմի ցուցադրությանը, որը հեղինակել են լրագրողներ Ազա Բաբայանը եւ Վադիմ Դուբնովը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, այդ ֆիլմը ցուցադրվել էր Երեւանում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է «սեւ ցուցակում» ավելացնել Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին”

Leave a Reply

Your email address will not be published.