Ադելը համերգային շրջագայություն կսկսի

Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը հայտարարել է իր նոր համերգային շրջագայության մասին, որը կներառի Հյուսիսային Ամերիկան:

Huffington Post-ի փոխանցմամբ՝ 27-ամյա երգչուհու շրջագայությունը կսկսվի հաջորդ տարվա հուլիսին և կավարտվի դեկտեմբերին:

Ընդհանուր առմամբ՝ Ադելը այս շրջագայության ընթացքում 56 համերգ կտա: ԱՄՆ-ի քաղաքներից բացի կլինեն համերգներ նաև Մեքսիկայում և Կանադայում:

Շրջագայությունը նրա նոր՝ «25» ալբոմի թողարկման շրջանակներում է, որը միայն ԱՄՆ-ում վաճառվել է 5 մլն օրինակով:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ադելը համերգային շրջագայություն կսկսի”

Leave a Reply

Your email address will not be published.