«Ագուլիս» մանկական տիկնիկային թատրնոը կունենա իր տարածքը

Կառավարությունն որոշում է հավանության է արժանացրել  «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով վերջինիս տարածք տրմադրելու նախագիծը:

Ըստ նախագծի թատրոնին կտրամադրվի  «Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ին ամրացված Աբովյան փողոցի N 29 շենք N 28 շինություն հասցեում գտնվող գրեթե 15 միլիոն դրամ գնահատված արժեքով 63 քառ. մետր մակերեսով նկուղային հարկի տարածքը հետ կվերցվի և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:

«Ընկերությունն  իր ստեղծագործական գործունեության տարեկան ոչ ֆինանսական ցուցանիշներով պարտավոր է ապահովել առնվազն 2 նոր բեմադրություն, 2400 հանդիսատեսի թվաքանակ, 96 ներկայացում՝ մեկ ներկայացման դեպքում դահլիճի միջին 50% բեռնվածությամբ»,- նշվում է որոշման նախագծում։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed