«Каренчик,мерзавец,как ты меня обманул…». Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի տարեդարձն է

«Այսօր, հունվարի 23-ին հայ մեծանուն կատակերգու, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը կդառնար 94 տարեկան:

Հիշենք Մեծանուն Արտիստին:

Այս հարցազրույցը ինձ հաջողվեց անցկացնել Բորիս Պեպանյանի շնորհիվ, քանի որ անկախ նրանից, որ ես դեռ երեխա տարիքից մոտիկից ճանաչել եմ մեր դյադյա Կարպուշային, նա վերջին տարիներին կտրականապես հրաժարվում էր հեռուստատեսությանը հարցազրույց տալուց:

Բորյային հաջողվեց համոզել նրան, որպեսզի մի երկու խոսք ասի Ավետ Ավետիսյանին նվիրված իմ հաղորդման համար,որից հետո խնդրեցի մի հարցի էլ պատասխանել: Մեկը դարձավ երկու,երկուսը`երեք … Եվ այսպես ծնվեց ևս մի հաղորդում,նվիրված Արտիստի ծննդյան 70-ամյակին, որից հետո նա իրեն բնորոշ ինտոնացիայով, կես կատակ կես լուրջ բացականչեց «Каренчик,мерзавец,как ты меня обманул…»))):
Շնորհակալություն քեզ Բորյա ջան այս պատմական հուշի համար»,- գրում է ռեժիսոր և հաղորդավար Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed