«Дискотека Авария» խմբի մեներգիչը 2 մլն ռուբլու դատական հայց է ներկայացրել Անդրեյ Մալախովի դեմ

Ռուսական հանրահայտ «Դիսկոտեկա Ավարիա» («Дискотека Авария») փոփ խմբի մեներգիչ Ալեքսեյ Սերովը հայց է ներկայացրել դատարան` 2 մլն ռուբլու փոխհատուցում պահանջելով հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովից։

Ինչպես նշում է lifenews.ru կայքը, Սերովի կարծիքով՝ 2015թ. փետրվարի 17-ին Մալախովի վարած «Թող խոսեն» թոք շոուի ընթացքում ոտնահարվել է անձնական կյանքի իր իրավունքը։

Հաղորդման թեման եղել է Սերովի ու նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը, ինչպես նաև նրանց դստեր խնամակալության հարցը: Շոուի ընթացքում տեսակետ է հնչել, ըստ որի՝ երգիչը տարել է իր 5 տարեկան դստերն ու թույլ չի տալիս, որպեսզի նա հանդիպի մորը։

Իրեն հասցված բարոյական վնասի համար նա Մալախովից պահանջել է 2 մլն ռուբլու փոխհատուցում: Հայտնի է, որ գործի առաջին դատական լսումը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “«Дискотека Авария» խմբի մեներգիչը 2 մլն ռուբլու դատական հայց է ներկայացրել Անդրեյ Մալախովի դեմ”

Leave a Reply

Your email address will not be published.