System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա

Աշխարհահռչակ System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա։

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Հոլիվուդում, ասված է ինստիտուտի ֆեյսբուքյան էջում։ Երաժիշտները կպարգեւատրվեն Wake Up the Souls շրջագայության համար, որը ցույց է տալիս արդարության նրանց ձգտումը։

Ինստիտուտը զբաղվում է Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի աշխատանքների պահպանմամբ եւ ցուցադրությամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել էին բռնապետական ռեժիմների անարդարության դեմ պայքարին։

Անցյալ տարի այս մրցանակը հանձնել էին հանրահայտ ռեժիսոր Մարտին Սքորսեզեին։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “System of a Down խումբը Փարաջանով-Վարդանովի ինստիտուտի մրցանակ կստանա”

Leave a Reply

Your email address will not be published.