Spice Girls հանդես կգա 2017-ին.The New York Daily News

1990-ականների ամենահայտնի փոփ խմբերից մեկը` բրիտանական Spice Girls-ը, մտադիր է եկող տարի վերամիավորվել և հանդես գալ համերգներով:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, խմբի 5 անդամից 3-ը` Մել Բին, Ջերի Հորներն ու Էմմա Բանթոնը, հանդիպել են ու քննարկել վերամիավորման մանրամասները: Նրանք որոշել են վերամիավորումից հետո առաջին համերգը տալ Լոնդոնի Հայդ Պարկում:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ համերգը կհամընկնի Spice Girls-ի առաջին՝ Wannabe սինգլի թողարկման 21-րդ տարեդարձի հետ:
Նշվում է նաև, որ խմբի մյուս 2 անդամները` Վիկտորիա Բեքհեմն ու Մել Սին, դեռևս չեն տվել իրենց համաձայնությունը։

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed