KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում նույն երգով հանդես են եկել Հայաստանն ու Ադրբեջանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում KavkazJazzFestival-2018 ջազ փառատոնի շրջանակում մի բեմի վրա ելույթ են ունեցել Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնող երգչուհիները՝ կատարելով հայկական «Սարի աղջիկ» երգի իրենց տարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայուհի Աննա Բադալյանն ու ադրբեջանուհի Նարգիլա Մեյտովան «Սարի աղջիկ»-ը կատարել են դուդուկահար Իվանե Մկրտչյանի, ինչպես նաև վրացական Iriao էթնո ջազ խմբի նվագակցությամբ:

Նրանք երգել են՝ իրար հաջորդելով. Մեյտովան առաջին նախադասությունը երգել է ադրբեջաներեն, հետո շարունակել է Բադալյանը՝ արդեն հայերեն:

Հավելենք, որ KavkazJazzFestival-2018-ը մեկնարկել է հունիսի 7-ին: Դրան մասնակցում են ջազմեններ Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից ու Թուրքիայից: Փառատոնի գլխավոր նպատակը Հարավային Կովկասում ջազի տարածումն է:

 

Աղբյուրը՝  rusarminfo.ru

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed