ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տան» երեխաները կայցելեն մայրաքաղաքի մշակութային օջախներ

2008 թվականից ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է «Երեխաների և պատանիների համար գիտաճանաչողական ուղևորությունների կազմակերպում մայրաքաղաքի և մարզկենտրոնների թանգարաններ, պատկերասրահներ, համերգային և այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիրը:

Նախարարության մշակութային ծրագրերի շարքում սույն ծրագիրն առանձնահատուկ տեղ է գրավում, և միտված է մարզերում բնակվող երեխաների մայրաքաղաքի մշակութային կյանքին հաղորդակցվելու մատչելիության ապահովմանը:

Ծրագրի շրջանակում՝ ս. թ. հունիսի 30-ին, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տան» շուրջ 40 երեխաներ կայցելեն Երևանի մի շարք մշակութային օջախներ` Հովհ. Թումանյանի տուն-թանգարան, Կոմիտաս թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ: Պատկերասրահի «Որմնանկարների» սրահում կունկնդրեն դասական համերգ, ինչպես նաև «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կդիտեն «Հայ ժողովրդական առակներ» ներկայացումը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տան» երեխաները կայցելեն մայրաքաղաքի մշակութային օջախներ”

Leave a Reply

Your email address will not be published.