Շիրակ-Արցախ մշակութային համագործակցությունը նոր թափ է ստացել

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Շիրակ-Արցախ մշակութային համագործակցության և կապերի ամենամյա թարմացման հետ կապված հարցերը: Տարաբնույթ մշակութային ձեռնարկներով Շիրակ աշխարհը իր մշակութային բարիքներն է մատուցել ԼՂՀ ժողովրդին, միևնույն ժամանակ իր հարկի տակ հյուրընկալելեվ արցախյան մշակույթը:

2013 թվականին Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք և տարվա ընթացքում Գյումրիում անցկացվեցին բազմաշերտ մշակութային միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունը բերեցին նաև մշակութային պատվիրակություններ ԼՂՀ-ից:

ՀՀ Շիրակի մարզի և ԼՂՀ-ի միջև ավանդական մշակութային փոխայցելությունը կազմակերպվեց 3-օրյա արտագնա մշակութային այցով: Մարզային մշակույթը լավագույնս հանրահռչակելու, պետական մշակութային քաղաքականության «Մշակութային արժեքների տարածում» գերակայությունը առավելագույնս իրականացնելու նպատակով ԼՂՀ-ում ներկայացվեց Շիրակի մարզի մշակույթը՝ իր բազմազանությամբ:

Միջոցառումների շարքը եռօրյա էր, որը անցկացվեց ԼՂՀ Շուշի քաղաքում:

2013 թվականի նոյեմբերի 11-13-ը «Շիրակ-Արցախ» մշակութային փառատոնի շրջանակներում ԼՂՀ-ում էր Շիրակի մարզի պատվիրակությունը:

Շիրակի մարզպետարանի աջակցությամբ Շուշիում համերգային հագեցված ծրագրով հանդես եկավ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը:

Շուշիի արվեստի կենտրոնի պատկերասրահում բացվեց Երևանի գեղարվեստի ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դասախոսների և ՀՀ նկարիչների միության Շիրակ մասնաճյուղի նկարիչների գեղանկարչական ցուցահանդեսը, որը ևս ուղեկցվեց համերգային ծրագրով:

ԼՂՀ մշակույթի նախարարն ընդունեց Շիրակի մարզի պատվիրակությանը, տեղի ունեցավ հուշանվերների փոխանակություն, քննարկվեցին Գյումրի և Շուշի քաղաքների միջև մշակութային կապերի խորացման և հետագա համագործակցության ծրագրեր:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի կողմից ղեկավարած մշակութային պատվիրակությունն այցելեց Ստեփանակերտի և Շուշիի մշակութային կրթության օջախներ, թանգարաններ:

Վերադարձի ճանապարհին պատվիրակությունն այցելեց սպարապետ Վ. Սարգսյանի հուշարձանին, որտեղ դրվեցին ծաղիկներ:

 

 

 

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շիրակ-Արցախ մշակութային համագործակցությունը նոր թափ է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.