Վերջին հայը. Հարութ Գևորգ

1518031749-4347

 

Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Հարութ Գևորգ նախ օթևանել է Էզազում,ապա`  Հալեպում,իսկ ավելի ուշ տեղափոխվում է Աֆրին: Նա Այնթափցի հայերի հետնորդներից է: Նա  Սիրիական Աֆրինում բնակվող վերջին հայ է, որը երկաթագործ է : Այս մասին հայտնում է քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունը:

«Մենք 1915 թվականին Թուրքիայից  աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք  Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը: Ապա անդարդառնալով թուրքերի կողմից կազմակեպվող արնահողություներին` ավելացրել է.

«Հերիք է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս քաղաքը ոչնչացնել: Մենք մեր հայրենի տներից արտաքսվեցինք և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-ասել է  մեր հայրենակիցը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed