«Վերջին բնակիչը» ֆիլմը կցուցադրվի Բոստոնում

загружено (1)

Փետրվարի 17-ին  Բոստոնում առաջին անագամ կցուցադրվի  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը:

Այս մասին գրում է The Armenian Weekly-ն: Ըստ աղբյուրի` ֆիլմը ցուցադրվելու է Բոստոնի Չարլզ Մոսեսյան մշակույթի և երիտասարդության կենտրոնում: Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը առիթ կունենա անմիջապես հանդիպելու ռեժիսորի հետ:

Հիշեցննեք, որ «Վերջին բնակիչը» կինոնկարը հոկտեմբերին հաղթել է Հելսինկիում անցկացվող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այս փառատոնում ֆիլմը ևս մեկ մրցանակ է շահել. «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել ֆիլմում հանդես եկող Ալեքսանդր Խաչատրյանը:

Ֆիլմը, որի սցենարիստները Ծովինար Խաչատրյանն ու Մասիս Բաղդասարյանն են, կենտրոնանում է Աբգարի կերպարի վրա, ով շարունակում է ապրել Արցախի իր գյուղում, որի բնակիչները ստիպված են հեռանալ պատերազմի պատճառով:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed