«Սիրահարված զույգի» վերադարձը. Անդրե

27846074_2009265969088871_1329027242_o (1)

Երգիչ Անդրեն շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի վրացի երգչուհի Նինի Շերմադինիի հետ։ Անդրե–Նինի դուետը լսարանին հայտնի է դեռևս 2011 թվականից, երբ նրանք ներկայացան «10+10» նախագծում, այնուհետև տեսահոլովակ նկարահանեցին «Ով սիրուն, սիրուն» երգի հիման վրա։ Տեսահոլովակի «սիրահարված զույգն» այն ժամանակ լայն քննարկումների տեղիք տվեց։ 7 տարի անց նրանք վերամիավորվել են նոր զուգերգի շուրջ, որում ևս սիրո պակաս չկա:)

Անդրեն նոր աշխատանքի առաջին մանրամասները վստահել է  Tert.am Life–ին և տրամադրել լուսանկարներ նկարահանման հրապարակից։

«Ամեն ինչ շատ անսպասելի որոշվեց: Նինին հիմա ավելի շատ լինում է Նյու Յորքում։ Մի քանի օրով գնացել էր Վրաստան, առաջարկեցի՝ քանի վերադարձել է, նոր զուգերգով հանդես գանք:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս զուգերգի ընտրության հարցում մեզ ուղղորդեց Գերոգի Հարությունյանը՝ նշելով, որ «Ծաղիկների աշխարհում» երգը ևս սիրված է թե՛ հայերի, թե՛ վրացիների կողմից: Այս անգամ էլ երգը կներկայացնենք երկու լեզուներով»,– պատմեց երգիչը։

 

 

Նյութի շարունակությունը  և լուսանկարները` սկզբնաղբյուրում

 

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed