Ջիգարխանյան-Ցիմբալյուկ կռիվը թեժանում է. Գործը կհասնի դատարան

j.thumb

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, դատի է տվել դերասանին:

Վերջինս նախկին ամուսնուն մեղադրել է իրեն զրպարտելու մեջ:

Ցիմբալյուկը հայց կներկայացնի նաև չորս այլ անձանց դեմ, որոնք, ըստ իրեն, խարդախությունների են դիմել իրենց ընտանիքի ֆինանսական միջոցների և անշարժ գույքի հետ կապված:

«Ինձ համար շատ ցավոտ է պատմել այս մասին հարյուրերորդ անգամ, սակայն ես կարծում եմ, որ մեր հարաբերություններին խանգարեցին կողմնակի անձինք, որոնք ունեն իրենց շահերը: Նրանք օգտվեցին Արմեն Բորիսովիչի տրամադրությունից ու տարիքից: Դա քանդեց ոչ միայն մեր ընտանիքը, այլև մեր կյանքը: Կան մարդիկ, որոնք երբևէ չեն եղել մեր կողքին, մեզ հետ անգամ թեյ չեն խմել, սակայն հիմա պատմում են մանրամասներ, կարծես մեզ հետ են ապրել»,- ասել է Ցիմբալյուկը:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed