Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը. Գարո Փայլան

thurkhian-steghtcvel-e-metc-sti

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է կրթական համակարգի փոփոխությունները: Այս մասինհայտնում է թուրքական  «Demokrathaber» լրատվական կայքը:

Նա դժգոհել է, որ Կրթության նախարար Իսմեթ Յըլմազը ելույթում ընդհանրապես չի անդրադարձել այդ փոփոխություններին: Փայլանն անդրադարձել է նաև նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել:

Պոլսահայ պատգամավորը քննադատել է  Թուրքիայի կրթական քաղաքականությունը՝ նշելով, որ  կրթության հիմքում կրոնն է դրվել:

«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ:  Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը»:

Նշենք, որ Կրթության նախարարության Twitter-ում կրթական համակարգի փոփոխությունների մասին գրառում էր կատարվել՝ դպրոցների մի մասի հասցեին կիրառելով՝ «որակյալ կրթություն» արտահայտությունը: Քննադատաությունների տարափի պատճառով գրառումը ջնջել են: Յըլմազը բացատրել է, որ «որակյալ կրթություն» արտահայտությունը վերաբերում է դպրոցներին, որոնք աշակերտ են ընդունում միայն քննությամբ: Առանց քննություն հանձնելու երեխաները կարող են ընդունվել տան մոտակայքում գտնվող 5 դպրոցներից մեկը: 

Քննադատություններին արձագանելով՝ Յըլմազը նշել է. «Մեկին լավը ասելով, մյուսները վատը չեն դառնում»:

Աղբյուր`    Ermenihaber.am
Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed