Շարլ Ազնավուրի մասին ֆիլմ կնկարահանվի

27628771_367009140375211_5048155517383800861_o (1)

Շարլ Ազնավուրի մասին կնկարահանվի ֆիլմ, որտեղ տեղ կգտեն նաև հետաքրքիր պատմություններ՝ սիրված երգչի մասին: Այս մասին ասվումէ  երգչի  ֆեյսբուքյան էջում : Մասնավորապես ասվում է.

««Անհայտ Ազնավուրը» աննախադեպ փաստագրական ֆիլմում ներառելու համար պատմեք մեզ Ձեր ամենագեղեցիկ հուշը՝ կապված Շարլ Ազնավուրի հետ: Ինչպե՞ս Դուք այն կներկայացնեիք մի քանի բառով: Ձեր պատմությունները բազմաթիվ հայտնի մարդկանց պատմությունների կողքին կհայտնվեն և կդառնան այս յուրահատուկ փաստագրական ֆիլմի մի մասը, ֆիլմի, որը կհեռարձակվի ամբողջ աշխարհում»:

Տեսանյութերը պետք է չգերազանցեն երեք րոպեն, դրանց ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է:

Դրանք պետք է ուղարկվեն archives@charlesaznavour.com էլեկտրոնային հասցեին:

Երգչի երկրպագուները այս հայտարարությանն արձագանքել են այդ հայտարարության մեկնաբանություններում՝ Ազնավուրին անվանելով «Հայոց սոխակը՝ Փարիզում», «Լեգենդ», «Համեստ, խելացի, առատաձեռն», «Յուրահատուկ, կախարդական, անմահ», «Վերջին հսկան», «Հրաշալի»:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed