Մայա Պողոսյանի պատասխանն` իր հասցեին հնչած քննադատություններին

1005948_583318211690515_189974508_n

«Մայա Պողոսյանը սկսել է կրկնօրինակե՞լ Շուշան Երիցյանին»` այս վերնագիրը կրող հրապարակման հեղինակը այսօր համացանցային նոր քննարկումների առիթ է տվել: Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է` «Իրենց նորաձև համարող այս երկու կանայք միանգամայն «պատահաբար» կրկնօրինակել են իրար՝ կրելով  նույն ականջօղերն ու թևնոցը:

Արդարության համար նշեմ, որ առաջինն այս զարդերը ցուցադրել է Շուշանը, ամիսներ հետո միայն դրանք սկսել է կրել Մայա Պողոսյանը: Համաձայն եմ, իրականում դժվար է պահպանել քո անհատականությունն անընդհատ փոփոխվող նորաձևության աշխարհում, բայց նաև նմանակել մեկը մյուսին ու դառնալ թրենդներին մոլի կերպով հետևող անդեմ զանգվածի մի մասը, ևս ճիշտ չէ, մանավանդ այն դեպքում, երբ ոմանց համար գուցե այս աստղերը չափանիշ են ու հնարավոր է՝ նաև ճաշակ թելադրող»:

Մինչ Մայայի և Շուշանի երկրպագուներն իրենց ակտիվ մեկնաբանություններով կքննարկեն այս հրապարակումը, Life.panorama.am-ը զրուցեց Մայա Պողոսյանի հետ, ով ծիծաղելով նշեց, թե զարդերի հեղինակը ինքն է:

Շուշանը խնդրեց կրել իմ հեղինակած զարդերը. Մայա Պողոսյանն` իրեն քննադատողներին

«Այս նյութը պատրաստողը պարզապես անելու այլ բան չի ունեցել: Ասեմ, որ թե իմ, թե Շուշանի լուսանկարներում ներկայացված ականջօղերն ու թևնոցները իմ խանութի  հավաքածուին են պատկանում, որոնց դիզայնի հեղինակը ես եմ: Պարզապես Շուշանը խնդրեց, որպեսզի կրի դրանք այդ ֆոտոշարքում, իսկ ես էլ համաձայնեցի` պայմանով, որ այդ լուսանկարները գովազդային նպատակով կտեղադրվեն իմ խանութի ինստագրամյան էջում: Ավելի ուշ, այդ հավաքածուի նոր մոդելները ես եմ կրել ու դարձյալ լուսանկարվել եմ, որպեսզի տեղադրվի մեր ինստագրամյան էջում:

Բնականաբար, այստեղ  կրկնօրինակելու հարց առաջանալ չի կարող»,- ընդգծեց Մայա Պողոսյանն ու շարունակեց. «Ես առհասարակ երբեք ոչ մեկին չեմ կրկնօրինակում: Իմ շրջապատում շատ լավ գիտեն, որ երբեք աչքերս փակ չեմ հետևում նորաձևության թրենդներին: Ես կարող եմ այնպիսի լուքով ներկայանալ, որը կապ չունի տվյալ սեզոնի նորաձևության թելադրանքների հետ. ոճի զգացողությունը գալիս է ներսից: Իհարկե, ես սիրում եմ հետևել նորաձևությանը, դրանից ընդհանրապես դուրս մնալ հնարավոր չէ: Պարզապես պետք է մշտապես հիշել նաև անհատականության մասին»:

Մայա Պողոսյանը նշեց, որ վատ մեկնաբանություններն ու քննադատությունները, իհարկե, հաճելի չեն իրեն, բայց նաև դրանք ընկալելու իր մոտեցումն ունի:

«Կարծում եմ, մարդիկ լավ կյանքից չէ, որ չարացել են միմյանց նկատմամբ: Նրանք այնքան հոգսեր ունեն, որ այդ կերպ գուցե թոթափում են իրենց մեջ հավաքված բացասական էներգիան: Այնպես որ, անգամ քննադատություններին վերաբերվում եմ հնարավորինս հանդուրժողաբար»,- ավարտեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը` life.panorama.am

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed