Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Ֆրանսիայում նախատեսված են տոնական միջոցառումներ

28

Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակին: Փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ ֆրանսահայության, Հայաստանի և Արցախի համար իրենց տարեկան ընթրիքը լուրջ քաղաքական բնույթ ստացավ:

«Ֆրանսիայի նախագահն ընդհանրապես ներկա է լինում այս, ինչպես նաև ապրիլի 24-ի նախաձեռնությանը: 2018-ը մեզ համար՝ հայության և Հայաստանի համար կարևոր տարի է, առիթներ կան, որոնցով Հայաստանը կարող է փայլել: Առաջին առիթը մայիսի 28-ն է՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը»,- ասաց նա: Փափազյանը հայտնեց, որ 100-ամյակի տոնակատարությունների առիթով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նաև Ֆրանսիայում պետք է մասնակցի հարյուրամյակի տոնակատարումներին, այս առիթն, ըստ Փափազյանի, կարող է օգտագործվել նաև քարոզչական նպատակներով: Երկրորդ կարևոր նախաձեռնությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, որի առիթով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի պետական այցելություն ունենա Հայաստան: Այս գագաթնաժողովը, Փափազյանի կարծիքով, լավ առիթ է՝ ֆրանկոֆոն երկրների շարքում նոր դաշնակիցներ ձեռքբերելու համար:

 

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Ֆրանսիայում նախատեսված են տոնական միջոցառումներ՝ դասախոսություններ, ցույցեր, դաստիարակչական բնույթ ունեցող, տեղեկատվական հանդիպումներ, այլ տոնական միջոցառումներ:

 

Մանրամասը տեսանյութում`

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed