Կցանկանայի շարունակել երգել և ծերանալ, ինչպես Ազնավուրը. Սթինգ

0034538445865237

Ֆրանսիայի Victoires de la musique երաժշտական մրցանակաբաշխության պատվավոր նախագահի պաշտոնն այս տարի վստահել են անգլիացի երաժիշտ Սթինգին: Երգիչը  նշել է, որ հաճելի է և պարտավորեցնող գիտակցումը, որ այս մրցույթի նախագահ է նշանակվել մեկը, ով ֆրանսիացի չէ: Երաժիշտը խոսել է նաև իր երաժշտական նախասիրությունների մասին: Այս մասին գրում է Le Figaro-ն, 

Սթինգը խոսոտվանել է, որ սիրում է ավանդական ֆրանսիական երգարվեստը:

«Եվ կա իմ մեծ բարեկամը՝ Շառլ Ազնավուրը: Մենք միասին բազմաթիվ անգամ երգել ենք: Ես նրան պաշտում եմ և անչափ հարգում եմ: Ես կցանկանայի շարունակել երգել և ծերանալ, ինչպես Ազնավուրը»,- ասել է նա:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed