Անին՝ քաղաքակրթությունների օրրան

MEHMET AYDURANani-kars4 (1)

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հատուկ անդրադարձ է կատարել հին հայկական մայրաքաղաքներից Անիին՝ անվանելով այն «քաղաքակրթությունների օրրան»:

«Թուրքիայի և Հայաստանի սահմանին, ժամանակակից Կարս նահանգի Արփաչայ շրջանի մոտակայքում գտնվող Անին 961-1045 թվականներին եղել է հայկական Բագրատունի թագավորական տոհմի մայրաքաղաքը»,- գրում է թուրքական գործակալությունը՝ միաժամանակ նաև շեշտելով, որ տարածքում իշխել ու ապրել են բազմաթիվ ժողովուրդներ՝ ռուսներից մինչև իրանցիներ ու սելջուկներ:

'Medeniyetler Beşiği Ani'ye turist ilgisi

Կարսի պատմության թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս ձմեռ Անի շտապող զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է, և այն դարձել է իրավամբ տեղի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը:

«Մարդիկ գալիս են այստեղ տեսնելու Կարսի պատմությունը, Սարիղամիշը, Չըլդըր լիճը, եկողներն անպայման Անին էլ են տեսնում:

Այս ձմեռ զբոսաշրջիկների թիվը եռապատկվել է, Աստված տա՝ մյուս տարի էլ նույն ցուցանիշներն ունենանք: Կարծում եմ, որ դա նաև իր նպաստավոր դերը կունենա Անիի պատմական կառույցների վերանորոգման ծրագրերի արագացման գործում», – ասել է Ալփը:

Anadolu Ajansı

Նա նշել է, որ տեղացի զբոսաշրջիկների մեծ մասն այստեղ է շտապում հիմնականում Անիի Մայր տաճարի, ինչպես նաև Անատոլիայի տարածքում առաջին թուրքական մզկիթը համարվող Աբուլ Մանուչեհրի մզկիթը տեսնելու համար:

Anadolu Ajansı

Ամիսներ առաջ BBC-ի թուրքալեզու ծառայությունը հատուկ անդրադարձ էր կատարել Անիի պատմությանն ու անվանել այն «Մոռացված կայսրության մայրաքաղաք»:

«Այստեղ մնացած բազմաթիվ եկեղեցիների ավերակները, կարծես, լքված քաղաքի լուռ պահակներն են», – գրել էր ծառայության թուրք թղթակիցը՝ հավելելով, որ Բագրատունյաց թագավորության օրերին՝ Անիի տնտեսական հզոր կենտրոն լինելու ժամանակ, այստեղի բնակչությունն անցել է 100 000-ը:

Թուրք թղթակիցը նաև շեշտել էր, որ UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում տեղ գտած Անիի պատմամշակութային ժառանգության շուրջ բանավեճերը թուրք և հայ պատմաբանների միջև չեն դադարում, սակայն, այնուամենայնիվ, վերջին շրջանում երկու կողմի պատմաբաններն ու հնագետները սկսել են հիշեցնել աշխարհին Անիի մոռացված կարևորության մասին:

 

Աղբյուրը` menq.org

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed