Տոն օրերին թանգարանի այցելուների թիվը 48-ն է. ՀՀ ՄՆ

26240910_1512047412182886_4721641683084539891_o (3)

ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ ձմեռային զբոսաշրջության զարգացման և տոն օրերին հայկական մշակույթի հասանելիությունն ապահովելու նպատակով նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ աշխատեցին նաև Ամանորի արձակուրդի ընթացքում:

Տոն օրերին այցելուների քանակով ու ակտիվությամբ առանձնացան հատկապես Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային պատկերասրահը, «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները:

Հունվարի 1-6-ը «Գառնին» հյուրընկալել է 5080 այցելուների, որոնցից 3502-ն օտարերկրացիներ են եղել։ Նախորդ տարվա նույն օրերի համեմատ այս տարի «Գառնիում» այցելուների 63 %-ից ավելի աճ է արձանագրվել։ Այցելուները հիմնականում Ռուսաստանից, Ֆիլիպիններից ու Իրանից են եղել։

(Ի դեպ, հունվարյան տոն օրերին «Գառնիի» այցելուների թվում էր նաև ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, «Русская песня» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Նադեժդա Բաբկինան):

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը հունվարի 3-5-ը 389 այցելու է ունեցել, 117-ը՝ ՀՀ քաղաքացի, իսկ 272-ը՝ օտարերկրացիներ (հիմնականում ՌԴ-ից)։

Ազգային պատկերասրահի 1068 այցելուների 60 տոկոսից ավելին ևս Ռուսաստանից էին: Ընդհանուր առմամբ, այցելուների թվում գերակշռել են արտասահմանցի զբոսաշրջիկները:

Պատմության թանգարանի 538 այցելուների գերակշիռ մասը ևս արտասահմանցիներ են եղել, որոնց հետաքրքրել է հատկապես ամենահին շրջանը՝ հին քարի դարից (պալեոլիթից) մինչև միջնադար: Թանգարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Խաչյանի տեղեկացմամբ, արտասահմանցի զբոսաշրջիկներին հետաքրքել են նաև թանգարանի հավաքածուում ընդգրկված՝ խորհրդային շրջանը ներկայացնող ցուցանմուշները: Տեսանելի «եռուզեռով» առանձնացել է նաև թանգարանի վաճառասրահը, որտեղ զբոսաշրջիկների «թեթև» ձեռքով արագ սպառվել են հատկապես հայկական զարդերը:

Ծաղկաձորում գտնվող՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը 167 այցելու է ունեցել, 40 տոկոսը՝ ՌԴ, 60 տոկոսը՝ ՀՀ քաղաքացիներ:

Ամանորին եռուզեռ է տիրել Սերգեյ Փարաջանովի թանգարանում, 150 այցելու են ընդունել:

Մարտիրոս Սարյանի թանգարանի՝ տոնական օրերի այցելուների գերակշիռ մասը ևս Ռուսաստանից էր: Տոն օրերին թանգարանի այցելուների թիվը 48-ն է: Հովհաննես Թումանյանի թանգարանի շուրջ 20 այցելուների մեծ մասը Ռուսաստանի Դաշնությունից էր, հիմնականում՝ Ամանորը Հայաստանում անցկացնող մեր հայրենակիցները:

Երվանդ Քոչարի թանգարանի 25 այցելուների գերակշիռ մասը արտասահմացիներ են եղել:

Տոն օրերին դռները հանրության առջև սիրահոժար բացած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանն ու Կոմիտասի թանգարան-ինստիտուտն ընդամենը երկուական այցելու են ունեցել: Մեկով ավելի այցելու է ունեցել Ռուսական արվեստի թանգարանը: Չարենցի տուն-թանգարանը այցելու չի ունեցել:

 

Հեղինակ` Ալիսա Գևորգյան

Տարածել`
FacebookTwitterGoogle+Share

You may also like...

Sorry - Comments are closed

Արխիվ

January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031